կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են Շիրակի մարզի զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրները

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները քննարկել են Շիրակի մարզի զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրները

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները Շիրակի մարզպետարանում հանդիպել են մարզի զբոսաշրջության ոլորտի պետական, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից:

Կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը և խորհրդական Սամվել Վանյանը ներկայացրել են կոմիտեի հիմնական գործառույթները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, միջոցառումները, զբոսաշրջության քաղաքականությունը, միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող քայլերը և ոլորտի առաջխաղացման տեսլականը` նշելով, որ մինչև տարեվերջ նախատեսվում է շրջանառության մեջ դնել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը, որով ոլորտն ավելի վերահսկելի կդառնա։

Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը, ներկայացրել՝ Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները և ընթացիկ ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զբոսաշրջային ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, նախանշվել՝ համագործակցության հեռանկարները, մասնավորապես` համատեղ ծրագրերը:

  • Կիսվել: