հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն. Ավինյան

Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն. Ավինյան

Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք, Հանրապետության հրապարակից բացի, մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մենք լարերն ենք մաքրում փողոցներից, մայթեր ենք սարքում, քաղաքը, մասնավորապես՝ փոքր Կենտրոնը, փորձում ենք բերել գեղեցիկ տեսքի, մեկ էլ տեսնում ենք լավաշ, դեղին պլակատներով անվերջանալի ավտոբուսները, միկրոավտոբուսները»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետը նաև նշեց, որ չի կարող լինել ընկալում, որ հիմա կարելի է անել ամեն ինչ. «Հետևապես քաղաքում, բոլոր այն տեղերում, որտեղ այս միկրոավտոբուսները, բացի հրապարակից, կանգնած են իրենց պլակատներով, ամենաչոր մեթոդով դրանց դեմ պետք է պայքարել»:

  • Կիսվել: