կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի ռուսական ընկերության վերահսկողության տակ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի ռուսական ընկերության վերահսկողության տակ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60%-ը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողության տակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Գեւորգյանի խոսքով՝ սա այս տարվա ամենախոշոր գործարքն է։  «Օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում այս տարի սա ամենախոշոր գործարքն էր»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Նա նշեց, որ մեկ այլ խոշոր գործարք իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում։

«Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը ձեռք են բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից»,-հայտնեց Գեւորգյանը։

  • Կիսվել: