կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չպետք է կարծել, թե հանքանյութերի արդյունահանումը անպայման բնապահպանական աղետ է. կանադացի փորձագետ

Չպետք է կարծել, թե հանքանյութերի արդյունահանումը անպայման բնապահպանական աղետ է. կանադացի փորձագետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պետք է զբաղվի վերականգնվող էներգիայի զարգացմամբ, այլ ոչ թե հույսը դնի օգտակար հանածոների մշտական արդյունահանման վրա։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է լեռնահանքային ճյուղի կանադացի փորձագետ Ջոն Հարքերը։

Նա Հայաստանին կոչ է արել չմտածել, թե հանքանյութերի արդյունահանումը անպայման բնապահպանական աղետ է նշանակում։ Նրա խոսքով՝ այդ սցենարից կարելի է խուսափել անհրաժեշտ չափորոշիչների կիրառման դեպքում։ «Այսօր լուրջ շեշտադրում է կատարվում վերականգնվող էներգիայի զարգացման վրա։ Սակայն, էներգիայի այդ տեսակին լիովին անցնելու համար պետք է եռակի ավելացնել այդ էներգիայի արտադրությունը»,- ընդգծել է Հարքերը։

Նա նշել է, որ վերականգնվող էներգիայի զարգացման համար պղինձ է հարկավոր։ Նրա խոսքով՝ ԶՊՄԿ-ն պետք է այնքան զարգանա, որ կարողանա չափորոշիչներ սահմանել, որոնց կհետեւեն այլ ընկերություններ, եւ կարողանա թելադրել կայուն զարգացման օրակարգ։ Այս ճանապարհին փորձագետը կարեւորում է արեւային էներգիայի օգտագործումը, ինչպես նաեւ լեռնահանքային արդյունաբերության թվայնացումը։

Նա նաեւ նշել է այն կարեւորությունը, որ ԶՊՄԿ-ն պատրաստվում է ուսումնական կենտրոն բացել՝ նորարարությունների եւ բնապահպանական չափորոշիչների խթանման նպատակով։

  • Կիսվել: