չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատն արդեն զրկվել է 20 մլն-ից ավելի եկամտից. Հակոբյան

Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատն արդեն զրկվել է 20 մլն-ից ավելի եկամտից. Հակոբյան

Իշխանությունը կարողանում է անել ամեն ինչ, որ Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը կանգնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավորի թեկնածու, ՛՛Վերածնվող Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ ՛՛Ալֆա՛՛ ջոկատի ներխուժմանը կոմբինատ։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կոմբինատի կանգնելուն մնացել է մեկ-երկու օր։ Ես չեմ կարող հիմա հստակ ասել, թե այս գործընթացներն ինչ բացասական հետեւանք ենք ունեցել կոմբինատի եւ պետության վրա, բայց 20 մլն-ից ավելի եկամտից կոմբինատն արդեն զրկվել է։ Առանց որեւէ պատճառաբանության՝ կոմբինատին արգելում են արտահանել հանքանյութը, երը բերում է տուգանքների, ինչը նշանակում է, որ Հայաստան տարադրամ չի մտնի, իսկ դա էլ կազդի դոլարի կուրսի վրա՛՛:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվել է պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ արտահանման լիցենզիոն տուրք սահմանող նախագիծը:

 

  • Կիսվել: