չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսական կողմի հետ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ ամենշաբաթյա քննարկումները շարունակվում են. ՏԿԵ փոխնախարար

Ռուսական կողմի հետ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ ամենշաբաթյա քննարկումները շարունակվում են. ՏԿԵ փոխնախարար

Ռուսական կողմի հետ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ուղղությամբ ամենշաբաթյա քննարկումները շարունակվում են, և մենք ամեն ինչ անում ենք, որ հանքի շահագործումը չդադարի առաջիկա տարիներին և այն իրականացվի մեր օրենսդրության տառին համապատասխան: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: 

Նրա խոսքով՝ եթե հանքի արտադրական պրոցեսը շարունակվի, 700 հոգի շարունակելու է աշխատել, իսկ 280 հոգու մասով կարող են խնդիրներ լինել, չնայած, ըստ փոխնախարարի, նրանք դեռևս չեն ազատվել աշխատանքից:

«Այդ 280 աշխատողի հետագա կարգավիճակի մասով առայժմ վերջնական պատասխան տալ չեմ կարող»,- ընդգծեց Շուշանյանը: 

  • Կիսվել: