ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Վրաստանում ՀՀ դեսպանը քննարկել է Լարսով իրականացվող բեռնափոխադրումային հարցերը

Վրաստանում ՀՀ դեսպանը քննարկել է Լարսով իրականացվող բեռնափոխադրումային հարցերը

Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ: Տեղեկանում ենք դեսպանության մամուլի հաղորդագրությունից։ 

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվեց Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։

  • Կիսվել: