ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանն արդիականացնում է ճանապարհը դեպի Հայաստանի սահման

Վրաստանն արդիականացնում է ճանապարհը դեպի Հայաստանի սահման

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 106.7 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել Վրաստանի կառավարությանը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների ճանապարհները կառուցելու համար, որոնք Արևելք-Արևմուտք մայրուղու մաս են կազմում։

Արևելք-Արևմուտք մայրուղու կառուցումն ու արդիականացումը երկրում իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է։
 
ԵՆԲ նոր վարկի միջոցով կվերանորոգվի երկու հատված՝ 30-կիլոմետրանոց Ալգեթի-Սադախլո ճանապարհը և 32 կմ երկարություն ունեցող Ռուսթավի-Կարմիր կամուրջ ճանապարհը:
 
Աշխատանքի ավարտից հետո կստեղծվի ժամանակակից և անվտանգ ճանապարհ, որը կապում է Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին: Այս ճանապարհը կօգտագործվի ուղևորների և ապրանքների տեղափոխման համար:

  • Կիսվել: