շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ․ Էկոնոմիկայի նախարար

Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ․ Էկոնոմիկայի նախարար

Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Տեղեկացված եմ, որ դա տեխնիկական հարց է, որը ուղիղ կապված չէ Հայաստանի հետ և այն դժվարությունները, որոնք ունեն հայկական բեռնափոխադրողները, ունեն նաև մյուս երկրները։ Հուսով եմ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կլուծվի այդ հարցը»,- ասաց Պապոյանը։

Օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել, որ «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի: 

 

  • Կիսվել: