կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վերին Լարսի անցակետն այս գիշեր չի գործի

Վերին Լարսի անցակետն այս գիշեր չի գործի

Վերին Լարսի անցակետն այս գիշեր 01:00- ից մինչ առավոտյան 10:00 չի գործի,  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Ռուս-վրացական սահմանային անցակետի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի արդյունքում վրացական անցակետը այս գիշեր 01:00- ից մինչ առավոտյան 10:00 չի գործի»,- ասել է նա:

Հակոբյանը հավելել է, որ վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես անցակետի աշխատանքը կվերականգնվի:

  • Կիսվել: