Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվորապական միությունը և Էկոնոմիկայի նախարարությունը աջակցում են Հայաստանում կապիտալի շուկայի թողարկումներին
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ), համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, մեկնարկում են կապիտալի շուկայի գործիքների կորպորատիվ թողարկողների աջակցության ծրագիր։ Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրը կհամալրի Էկոնոմիկայի նախարարության կողմից պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկողների համար տրամադրվող շարունակական ֆինանսական խթանները։
Ծրագիրը կապահովի կարողությունների զարգացում և աջակցություն թողարկումների նախապատրաստման գործում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ ընտրված կորպորացիաների համար: Կապիտալի շուկայի գործիքների բոլոր պոտենցիալ թողարկողներին խրախուսվում է դիմել, այդ թվում՝ եթե նրանք մտադիր են օգտվել Էկոնոմիկայի նախարարության խթաններից: Ընտրված կորպորացիաները կստանան անհատական խորհրդատվություն, որպեսզի պահանջներին համապատասխանելու դեպքում կարողնանա օգտվել երկու ծրագրերից էլ: Ծրագրերի համատեղ կառուցվածքը ավելի մանրամասն բացատրված է ստորև բերված գծապատկերում:
Ծրագրի կարողությունների զարգացման առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 29-ին, ժամը 17:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (Ամիրյան 1): Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի համատեղ ծրագրի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից կապիտալի շուկայի թողարկողներին պետական աջակցության միջոցով համատեղ տրամադրվող աջակցության վերաբերյալ մանրամասներ:
Կրթական գործունեություն
Առաջին կոնֆերանս՝ կապիտալի շուկաներ, նախապատրաստում և հաստատում
Հայտի ուղարկում
Ով կարող է դիմել
ցանկացած հանրային արժեթղթեր
Բացառությամբ հետևյալ ոլորտների՝բանկեր, ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում ՎԶԵԲ-ի սոցիալական և բնապահպանական բացառման ցուցակում (այն է՝ ծխախոտ, թունդ ալկոհոլ, զենքեր, խաղամոլություն)
Այլ ֆինանսական կազմակերպությունները կարող են դիմել;
Ծրագրի մասնակիցների վերլուծություն
Առաջնահերթություն
առաջին թողարկումներ
բաժնետոմսերի թողարկում
GSS + թղարկումներ (կանաչ, սոցիալական և կայուն)
Վեբինարներ և կոնֆերանսներ
Հաղթողների ընտրություն հանձնաժողովի կողմից
Հանձնաժողովում են ՎԶԵԲ-ը, Էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկը, Հայաստանի ֆոնդային բորսան, Ֆինարմը և ինստիտուցիոնալ ներդնողները
Ընտրության հիմնական չափանիշներ
թողարկման հավանականություն
ֆինանսական պրոֆիլ
բիզնես պրոֆիլ
կորպորատիվ կառավարում
իրավական պատրաստություն
CMS հաղթողի ֆինանսավորում
Պետական աջակցության չափանիշներին համապատասխանող ընկերությունները իրենց դիմումի արդյունքում կստանան աջակցություն; Կառավարական աջակցությունը նախատեսվում է մինչև 2026թ․ մարտի 1-ը
Դրամաշնորհների ֆինանսավորման տիրույթ
25 - 75 հազար եվրո
11 - 33 միլիոն դրամ
Դրամաշնորհների ֆինանսավորման չափանիշներ. առաջին անգամ թողարկողները, բաժնետոմսերի թողարկողները և GSS+ թողարկողները կստանան բոնուսային դրամաշնորհներ
Ընտրված թեկնածուների համար հարմարեցված խորհրդատվություն