կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

Վերացվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթի կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Վիգեն Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Լոռու մարզ, քաղաք Տաշիր) առանձին գործառույթի՝ «պանիր» եւ «թթվասեր» արտադրատեսակների, կասեցումը: Այս մասին  հայտնում են ՍԱՏՄ-ից։

Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրամասում կատարվել է մարնրակրկիտ ախտահանություն:

  • Կիսվել: