կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի նմուշառում է կատարվել փորձնական արտադրանքից՝ հավի խաշած կրծքամսից, և ուղարկվել լաբորատոր փորձաքննության։ Համաձայն «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության արտադրանքի նմուշը համապատասխանել է իրավական ակտերով պահանջվող նորմերին։ 

«Էսջիայ-Ինվեստ» ԲԲԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

  • Կիսվել: