երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը

Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին:

Շրջայցի ընթացքում  Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ:

Երկրի ղեկավարին նաև ներկայացվել են պետական գերատեսչությունների՝ Ներքին գործերի նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի հնարավորությունները: Կարևորվել է մասնավոր և պետական հատվածների միջև արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և բնակչության անվտանգության ապահովման:

 

  • Կիսվել: