ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ամփոփվել են ԲԸՏՄ 2021թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ ամփոփվել են ԲԸՏՄ 2021թ. 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները

Այսօր Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները։

Ամփոփմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, տեսչական մարմնի ղեկավար կազմը և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
 
 

Ներկայացվել  են տեսչական մարմնի 2019, 2020, 2021 թվականների նույն ժամանակահատվածում կատարողականի ամփոփ ցուցանիշները, քննարկվել են տեսչական մարմնում աշխատանքների կազմակերպման  հետ կապված առկա խնդիրները։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ։

  • Կիսվել: