Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների` 2024 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները:
Վարչապետի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է եղել 21 մլրդ 600 մլն դրամ: Իրականացվել է 11 ծրագիր, 63 միջոցառում, կատարողականը եղել է 93,1 տոկոս: Տարվա ընթացքում աշխատակազմը իրականացրել է 252 մլն դրամի վերաբաշխումներ, 1 մլրդ 902 մլն դրամի գնումներ, որից մեկ անձից գնումները կազմել են 346 մլն դրամ:
Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 7,2 մլրդ դրամ, կատարողականը՝ 97,7 տոկոս: Իրականացվել է 1 ծրագիր եւ 8 միջոցառում: Կատարվել են 95,2 մլն դրամի վերաբաշխումներ, 840 մլն դրամի գնումներ, որից 580 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Նախագահի աշխատակազմը 2024թվականի ընթացքում կատարել է 1 մլրդ 600 մլն դրամի բյուջեի ծախսեր, կատարողականը կազմել է 90,5 տոկոս: Իրականացվել են 1 ծրագիր 3 միջոցառում, 216 մլն դրամի գնումներ, որից 58,3 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Արդարադատության նախարարության աշխատակազմի բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 99,4 տոկոս: Աշխատակազմն իրականացրել է 8 ծրագիր եւ 29 միջոցառում, 180 մլն դրամի վերաբաշխումներ, 4 մլրդ 803 մլն դրամի գնումներ, որից 2 մլրդ 24 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաշվետու տարում իրականացրել է 1 ծրագիր եւ 3 միջոցառում, 63 մլն դրամի գնումներ, որից 2 մլրդ 24 մլն դրամը՝ մեկ անձից: Կատարողականը կազմել է 98,2 տոկոս:
Գլխավոր դատախազության աշխատակազմի 2024 թվականի ծախսերը կազմել են 10 մլրդ 400 մլն դրամ, կատարողականը՝ 99,5 տոկոս: Աշխատակազմն իրականացրել է 3 ծրագիր եւ 2 միջոցառում, 841 մլն դրամի գնումներ, որից 459 մլն դրամը՝ մեկ անձից:
Բարձրագույն դատական խորհրդի աշխաատակազմի 2024 թվականի բյուջեն կազմել է 18,6 մլրդ դրամ, կատարողականը՝ 96,8 տոկոս: Իրականացվել են 1 ծրագիր եւ 24 միջոցառում, 511 մլն դրամի վերաբաշխումներ: Գնումները կազմել են 3 մլրդ 14 մլն դրամ, որից մլրդ 1 մլրդ 536 մլն դրամը՝ մեկ անձից:
Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմի ծախսերը հաշվետու տարում կազմել են 949 մլն դրամ, կատարողականը՝ 99,3 տոկոս: Իրականացվել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում, կատարվել են 48 մլն դրամի գնումներ, որից 37,5 մլն դրամը՝ մեկ անձից:
Քննչական կոմիտեի աշխատակազմի ծախսերը կազմել են 16 մլրդ 800 մլն դրամ, կատարողականը՝ 88,8 տոկոս: Իրականացվել են 1 ծրագիր, 7 միջոցառում, 1 մլրդ 4 մլն դրամի գնումներ, որից 355 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի բյուջեն կազմել է 400 մլն դրամ, կատարողականը՝ 94 տոկոս: Իրականացվել է 1 ծրագիր եւ 2 միջոցառում:Կատարվել են 31 մլն դրամի գնումներ, որից 30,2 մլն դրամը՝ մեկ անձից գնման եղանակով:
Հակակոռուպցիոն կոմիտեն 2024 թվականին իրականացրել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում, 300 մլն դրամի գնումներ, որից 53 մլն դրամը մեկ անձից: Փաստացի ծախսը կազմել է 3,2 մլրդ, կատարողականը՝ 85,2 տոկոս:
ԿԸՀ-ն իրականացրել է 1 ծրագիր եւ 4 միջոցառում, բյուջեն կազմել է 500 մլն դրամ, կատարողականը՝ 53,4 տոկոս: Կատարվել են 5,4 մլն դրամի վերաբաշխումներ, 44,2 մլն դրամի գնումներ, որից 19,5 մլն դրամը մեկ անձից գնման եղանակով:
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ որոնք վերաբերել են կատարողականի ցածր ցուցանիշներին, մեկ անձից գնումների փաստերին: