ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ում և առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը

Վահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ում և առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լեա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը:
 
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են ինչպես ԱԶԲ գործող ծրագրերը Հայաստանում, այնպես էլ առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը առանձնահատուկ ընդգծել է ԱԶԲ-ի հետ երկու տասնամյակ ձգվող արդյունավետ համագործակցության կարևորությունը և Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթությունների շուրջ երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի տնտեսական կայունությունն ամրապնդելու և զարգացման ռազմավարական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

  • Կիսվել: