երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ութ նոր ուղղություններ ունենք. Ռևազյանը՝ ՀՀ-ից իրականացվող թռիչքների մասին

Ութ նոր ուղղություններ ունենք. Ռևազյանը՝ ՀՀ-ից իրականացվող թռիչքների մասին

«Ութ հաստատված նոր ուղղություններ ունենք: Նախատեսում ենք, որ կլինեն տասից ավելի ուղղություններ, մինչև ամառային սեզոնի բացումը: «Ռուսական Ազիմուտ ավիաընկերությունը չվերթ է բացում է Կալուգայի ուղղությամբ, այն սկսվելու է դեկտեմբերի 14-ից»,-այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը :

Նա նշեց նաև, որ Ryan Air-ը հաստատել է չորս ուղղությունները, բայց նախատեսում է ավելացնել ևս երեքը:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ տեղական շուկայից նույնպես կա հետաքրքրվածություն կա: «Տասից ավելի ուղղությունների մասին է խոսքը»,-պարզաբանեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս ուղղությունները: Նա ասաց, որընկերություններից ոչ մեկին հատուկ արտոնություն չեն տալիս և ավիաընկերություններին համատեղ աշխատելու են հրավիրում:

 

  • Կիսվել: