Թթուջուր-Նավուր ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում է
Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ծրագրի արժեքը 3,6 մլդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ է։
Ընթացքի մեջ են նաեւ Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները:
Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է։Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: