հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ծխախոտաբույսի աճեցմամբ զբաղվող՝ Եվրոպայի երրորդ ամենախոշոր ընկերությունը գործունեություն կսկսի Տավուշում

Ծխախոտաբույսի աճեցմամբ զբաղվող՝ Եվրոպայի երրորդ ամենախոշոր ընկերությունը գործունեություն կսկսի Տավուշում

Ծխախոտաբույսի աճեցմամբ զբաղվող Եվրոպայի երրորդ ամենախոշոր ընկերությունը կսկսի գործունեությունը Տավուշի մարզում․ կարևորելով խոշոր ներդրողներին աջակցելը. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է գործարարների հետ։
 
Լեհական հայտնի ընկերությունն այս բիզնեսով զբաղվում է մոտ 50 տարի՝ աշխարհի տարբեր երկրերում։ Դիտավանն ու Խաշթառակը կլինեն առաջին համայնքները, որտեղ կսկսվի փորձնական ծրագիրը։
 
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ընկերության հիմնադիր տնօրեն Միրոսլավ Պենկալային և Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Արսեն Հովսեփյանին։
 
Հայկ Չոբանյանն իր աջակցությունն է հայտնել գործարարներին և կարևորել ներդրումների ներգրավումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճը և կայուն տնտեսական զարգացմանը խթանելը։
 

  • Կիսվել: