շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թշնամու ագրեսիայից Ջերմուկին հասցված վնասը կազմել է շուրջ 30 տոկոս․ Վայոց Ձորի մարզպետ

Թշնամու ագրեսիայից Ջերմուկին հասցված վնասը կազմել է շուրջ 30 տոկոս․ Վայոց Ձորի մարզպետ

Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկին հասցված վնասը կազմել է մոտ 30 տոկոս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ քննարկվում են հյուրանոցային բիզնեսին աջակցելու ծրագրերը։ Նրա խոսքով՝ այժմ առաջընթաց կա, մի շարք հյուրանոցներում ամանորյա տոներին ընդառաջ ամրագրվում են համարներ, կան այցելություններ նաեւ Ռուսաստանից, Գերմանիայից եւ եվրոպական այլ երկրներից, սակայն նախկին ծանրաբեռնվածությունը չկա։ 

Գրիգորյանը հավելեց, որ թշնամու սեպտեմբերյան ագրեսիայի եւ այցելուների հետհոսքի հետեւանքով տեղացիները կորցրել են իրենց աշխատանքը, սակայն այժմ ամեն ինչ աստիճանաբար վերականգնվում է:

«Ճոպանուղին չի գործում, եւ դժվար է ասել, թե երբ կգործի։ Պետք է լրացուցիչ գնահատել վնասը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս արագ շահագործման հանձնվի»,-նշեց մարզպետը։ 

  • Կիսվել: