հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

- սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով,

 

- խոհանոցի հատակը վնասված են և չունեն հարթ մակերես,

- աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,

- սանհանգույցի դուռը անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

  • Կիսվել: