շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալումների» 2023 թ. վարկանիշում Հայաստանը բարելավել է դիրքը

Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալումների» 2023 թ. վարկանիշում Հայաստանը բարելավել է դիրքը

Transparency International միջազգային հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալումների» 2023 թ. վարկանիշը: Այն գնահատվել է 0-ից 100 միավոր սանդղակով:

180 երկրի շարքում Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով դիրքը մեկ հորիզոնականով։

Տարածաշրջանային երկրներից Ադրբեջանը 23 միավորով 154-րդ հորիզոնականում է, Թուրքիան 34 միավորով 115-րդն է, Իրանը 24 միավորով 149-րդն է, Վրաստանը 53 միավորով 49-րդն է։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար, 90, 87, 85 միավորներով։

Ըստ զեկույցի՝ համաշխարային միջին միավորը արդեն տասներկու տարի շարունակ անփոփոխ է՝ 43:

  • Կիսվել: