ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Տնտեսական ազատության ցուցիչ 2021» զեկույցում ՀՀ-ն դասվել է առավելապես ազատ երկրների շարքին

«Տնտեսական ազատության ցուցիչ 2021» զեկույցում ՀՀ-ն դասվել է առավելապես ազատ երկրների շարքին

Heritage հիմնադրամի կազմած ՛՛Տնտեսական ազատության ցուցիչ 2021՛՛ զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը է 1,3 միավորով՝ զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը և դասվելով առավելապես ազատ երկրների շարքին, ասվում է հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցում։

Զեկույցում նշվում է. ՛՛Ընդհանուր առմամբ, երկրի տնտեսական ազատության միավորը 71,9 է, որը 2021 թվականի զեկույցում Հայաստանի տնտեսությունը դարձնում է 32-րդը: Հայաստանը Եվրոպայի տարածաշրջանի 45 երկրների շարքում 18-րդն է՛՛:

Հայաստանի համար ամենացածր միավորները գրանցվել են այնպիսի ցուցանիշներում, ինչպիսիք են՝ սեփականության իրավունք (57,3 միավոր), դատական արդյունավետություն (55,3 միավոր) և կառավարության ամբողջականություն (45.0 միավոր):


Ամենաբարձր ցուցանիշը ՀՀ-ն գրանցել է հարկային բեռի (87,1 միավոր) և ֆիսկալ առողջապահության (84,3 միավոր) ոլորտներում։ 

Ըստ զեկույցի՝ տնտեսական ազատության ցուցիչը կազմվում է ըստ 12 ցուցանիշների, որոնք բաժանված են չորս ենթաբաժինների՝ օրենդրական արդյունավետություն, կարգավորման արդյունավետություն, կառավարության գործունեություն և բաց շուկայականություն։

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է Սինգապուրը՝ 100,7 հնարավորից 89,7 միավորով: Երեք առաջատարների թվում են նաև Նոր Զելանդիան (83,9 միավոր) և Ավստրալիան (82,4 միավոր):

  • Կիսվել: