Տնաշեններ, այսքան գործը արել եք, ֆիզկուլտուրայի վրա խնայել եք. Էս ի՞նչ եք արել. Փաշինյանը կռացած մտավ մարզադահլիճ
Երկու հանդերձարան է, հա՞ դպրոցում. այսքան գովեցինք, գովեցինք, եկանք, հասանք այնտեղը, որտեղ խնդիր կա։ Այս մասին Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոց այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դպրոցի մարզադահլիճ մտնելիս բոլորը ստիպված էին կռացած մտնել, որի առնչությամբ Փաշինյանն ասաց. «Ասա, տնաշեններ, այսքան գործը արել եք, եկել այստեղ, հլը ի՞նչ են արել։ Փաստորեն սպորտի, ֆիզկուլտի վրա խնայելը նոր բան չի, ժառանգաբար եկել է։ Այս հոյակապ դպրոցը բերել երկու հանդերձարանով և հանդերձարանի չափի դահլիճով։ Ափսոս։ Սկզբունքորեն բասկետբոլի և ձմեռը յոլա տանելու համար կծառայի։ Գնդակները տեղում են, բայց գույքի համար արդեն տեղ չունեն, դա է պրոբլեմը։
Զարմանում եմ, դպրոցի այն հատվածը ամեն ինչը տեղը տեղին, այս հատվածը այսպես նեղվածք։
Արդեն համարյա եզրակացնում էի, որ ահա վերջապես մի հատ վերակառուցված դպրոց տեսանք, որ լրիվ մեր պատկերացումների մեջ է, վերջին պահին կտրուկ շրջադարձ։ Բայց դե մեկ է, հիմնանորոգման այս ծրագիրը ծառայում է իր նպատակին»,–ասաց նա։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ քիչ են մնացել հիմնանորոգվող դպրոցներ, մնացածը պետք է լրիվ նորերը կառուցվեն։
Վարչապետն առաջարկեց հետագայում դպրոցի համար նոր մարզադահլիճ կառուցել, իսկ եղածը մնա ցածր դասարանցիների համար։


