կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՏԿԵ նախարարի տեղակալը մասնակցել է Երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը

ՏԿԵ նախարարի տեղակալը մասնակցել է Երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Երկաթուղային տրանսպորտի աշխատողների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը։

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և կոստյումը-ի նկարն է

Արմեն Սիմոնյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել երկաթուղու աշխատակիցներին անձնուրաց ու բարեխիղճ աշխատանքի համար։ 

Հնարավոր է սա 1 անձ-ի նկարն է

«Հայաստանում 120 տարվա պատմություն ունեցող երկաթուղային տրանսպորտն անցել է դժվարին ճանապարհ, այսօր էլ կան բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնք պահանջում են հրատապ և համակարգային լուծումներ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայկական երկաթուղու հետ միասին որդեգրել են երկաթուղային համակարգի շարունակական արդիականացման և հայկական երկաթուղու կողմից մատուցվող ծառայությունների որակը միջազգային չափորոշիչներին հասցնելու բարդ և պատասխանատու առաքելություն»,- նշել է նախարարի տեղակալը։

Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

Շնորհավորական խոսքերով են հանդես եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Դանիելյանը, պաշտպանության նախարարության, ոստիկանության և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Միջոցառման ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի անունից շնորհակալագրեր են տրվել երկաթուղու բազմամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին։

  • Կիսվել: