երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Expertise France-ի ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Expertise France-ի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տեխնիկական ծրագրերի օպերատոր Expertise France-ի ներկայացուցիչներին։

Պատվիրակության կազմում էին Expertise France-ի արդարադատության խորհրդական Աուրելիա Շաֆը, Բնապահպանական արդարադատության փորձագետ Վինսենթ Դելբոսը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տնտեսական և տեխնիկական համագործակցության կցորդ Ուիլյամ Բոգգիսը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի արդի վիճակը, գրանցած հաջողությունները, ռազմավարությունը և շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող ռիսկերի նվազմանը միտված աշխատանքները՝ կարևորելով այն հանգամանքը, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում շրջակա միջավայրին հասցվող վնասի նվազման ուղղությամբ։

Կողմերը կարևորել են ոլորտի տարբեր ենթաճյուղերի գործունեության թափանցիկությունը, ինչը կնպաստի քաղաքացիների իրազեկվածությանը և կօգնի դիմակայել տարբեր մարտահրավերներին՝ բարձրացնելով պետության հանդեպ ունեցած վստահությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվելու ընթացիկ աշխատանքների մասին տեղեկատվությամբ, ինչը կնպաստի համագործակցության ավելի առարկայականացմանը։

  • Կիսվել: