կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տիգրան Խաչատրյանն ու Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացմանն առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն ու Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ապրիլի 28-ին ընդունել է ԻԻՀ ֆինանսների նախարար  Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացմանը, մասնավորապես՝ տարանցիկ բեռնափոխադրումների մասով փոխադարձ նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես նաեւ՝ երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացման, առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Պարոն Խանդուզին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը եւ ընդլայնմանը:

  • Կիսվել: