«Ճանապարհային դեպարտամենտը» հավաքել է ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալներ՝ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով
2024 թվականի երկրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցները հավաքել են 452.3 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։
Հետազոտվել են միջպետական նշանակության 354.3 կմ և հանրապետական նշանակության 98 կմ ճանապարհահատվածներ։
Ուսումնասիրություններն իրականացվել են ակնադիտական և գործիքային մեթոդներով։
Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն կատարելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ‚ միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։