չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տավուշի մարզում նոր մարտահրավերներ են առաջացել, այդ թվում՝ ականազերծման անհրաժեշտության հետ կապված. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող

Տավուշի մարզում նոր մարտահրավերներ են առաջացել, այդ թվում՝ ականազերծման անհրաժեշտության հետ կապված. ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող

Տավուշի մարզում հակամարտությունից հետո նոր մարտահրավերներ են առաջացել, այդ թվում՝ ականազերծման անհրաժեշտության հետ կապված: Այս մասին «Տավուշի մարզի 2021-2025 թվականների զարգացման ռազմավարությունը. նորարարությունները եւ դոնոր կազմակերպությունների դերը» թեմայով միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփը:

Նրա խոսքով՝ հարցը կապված է մարդկանց անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության սահմանափակումների հետ:

«Անհրաժեշտ է ամեն ինչ անել ինքնազբաղվածության, ինչպես նաեւ «կանաչ» էկոլոգիայի, կրթության եւ այլ ոլորտների զարգացման համար»,- հավելել է Շարփը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը պարզաբանել է, որ առաջիկայում նախատեսվում է սկսել զարգացման նոր, 5-ամյա ռազմավարության իրականացումը:

«Տավուշի մարզը զարգացման լուրջ ներուժ ունի: Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսի եւ պատերազմի արդյունքում նոր մարտահրավերներ են առաջացել»,- ասաց Շարփը:

  • Կիսվել: