երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տաշիր քաղաքի, Վանաձոր, Ալավերդի, Իջևան քաղաքների մի շարք հասցեների, Գառնի բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը օգոստոսի 31-ին կդադարեցվի

Տաշիր քաղաքի, Վանաձոր, Ալավերդի, Իջևան քաղաքների մի շարք հասցեների, Գառնի բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը օգոստոսի 31-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների, Աբեղյան, Գայի, Խուդյակովի, Բարեկամության, Ամիրյան, Սասունցիների փողոցների, Զ.Անդրանիկի փողոցի թիվ 57-ից մինչև թիվ 93 (կենտ համարներ) առանձնատների, թիվ 95-ից մինչև թիվ 109 բազմաբնակարան շենքերի (կենտ համարներ), Երևանյան խճուղու թիվ 117-ից մինչև թիվ 149 բազմաբնակարան շենքերի (կենտ համարներ), Խնձորուտ թաղամասի 4-րդ և 5-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն` Լոռու մարզի Տաշիր քաղաքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

 

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն` Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սպանդարյան, Թուխիկյան, Անկախության, Երիտասարդական փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Կոտայքի մարզի Գառնի բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: