ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը և պլանը մնում է ուժի մեջ. Քերոբյան

Տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը և պլանը մնում է ուժի մեջ. Քերոբյան

Վերջին 2 շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ՀՀ Կենտրոնական բանկն  ու կառավարությունը ճշգրտել են տարեկան տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները՝ էապես բարձրացնելով այն: Այս մասին առավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ սա շատ լավ նշան է, և պետք է բիզնեսը հասկանա ու ընդլայնի իր ներդրումները, գործունեությունը:

«Կարծում եմ՝ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը կրկին պահպանողական է: Մենք գնում ենք այն ճանապարհով, որն իմ մտքում կար: Տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը և պլանը մնում է ուժի մեջ»,- ասաց Քերոբյանը:

  • Կիսվել: