հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թաքնված մի նոր բիզնես եք ստեղծում որոշ պաշտոնյաների համար․ Մինասյան

Թաքնված մի նոր բիզնես եք ստեղծում որոշ պաշտոնյաների համար․ Մինասյան

Այս նախագիծը կաղում է իր տրամաբանության մեջ: Այս մասին, այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է Գյումրիի մաքսատանը մեքենաների կայանման վճարը օրական 1600 դրամից դարձնել 5000 դրամ:

«Եթե ասում եք՝ ֆիսկալ նպատակ չի հետապնդում, ընդունենք՝ ձեր ասածն է, էդ դեպքում չեք կարողանում բացատրել, թե ինչպես է ձեր ասածը խնդիրը լուծում սա: Որովհետեւ մեքենայի պահպանության համար օրական վճարը 1600 դրամն արդեն շատ է, քան շուկայում նման ծառայություններ մատուցելը: Եթե մարդը կարող է արագ ձեւակերպումն անել, կհանի, առանձին կտանի օրական 500-600 դրամով մապհանության կհանձնի: հետեւաբար, ձեր բացատրած հիմնավորման մեջ, տրամաբանության մեջ չի մտնում:

Այլ տրամաբանության մեջ կարող է մտնել, օրինակ, թաքնված մի նոր  բիզնես եք ուզում ստեղծել որոշ պաշտոնյաների համար: Ստվերային մի հնարավորություն, որ 5000 դարձնենք, կողքը 3000-ով տեղ կբացենք, բիզնես կանենք: Այլ տրամաբանություն չկա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այս փոփոխությունն ավելի շատ ունի ֆիսկալ նպատակ, եթե կոռուպցիա չկա, իսկ ավելի հոռետեսական սցենարով կոռուպցիա եւ հովանավորություն էլ կա. «Առանձին բիզնես միավոր է փորձ արվում ձեւավորել: Որպեսզի փարատվի այդ կարծիքը, լուրջ, ողջամիտ տրամաբանություն պետք է դրվի: Օրինակ, եթե ձեր խրոնոլոգիան ցույց է տալիս, որ միջինը 7 օրում է հնարավոր պատշաճ ձեւակերպել, 7 օրը դարձրեք ինքնարժեքով, դրանից հետո ավելի բարձր վճար սահմանեք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: