ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Սպայկայի» խնդիրները լուծված են. ԵԱՏՄ ներկայացուցիչների հետ կոպիտ խոսակցություն եմ ունեցել. Գեորգի Ավետիսյան

«Սպայկայի» խնդիրները լուծված են. ԵԱՏՄ ներկայացուցիչների հետ կոպիտ խոսակցություն եմ ունեցել. Գեորգի Ավետիսյան

Բավականին կոպիտ խոսակցություն եմ ունեցել ԵԱՏՄ ներկայացուցիչների հետ, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում «Սպայկայի» նկատմամբ կատարվել էին անօրինական գործողություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Նույն մաքսային գոտում ենք գտնվում, բայց մեր բեռները գնում են ՌԴ, ու ստացվում է, որ ռուսական մաքսայինը որոշում է՝ այդ բեռը հայկական չէ: Մաքսայինը, ոչ թե «Ռոսսելխոզնադզորը»: Լարսի մաքսային ծառայությունների ոչ բարեխիղճ գործունեության արդյունք էր, երբ ՀՀ-ում արտադրված պանիրը համարվեց այլ երկրի արտադրանք»,- ասաց Ավետիսյանը:

Հիշեցնենք` «Սպայկա» ընկերության՝ ՌԴ արտահանվող 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո նոյեմբերի 7-ին վերադարձվել էր Հայաստան։ «Սպայկա» ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ պանիրն արտադրված է եղել իրենց ընկերության նորակառույց պանրի գործարանում։

  • Կիսվել: