Սոցիալական ծախսերը կավելանան 8,2 տոկոսով
Հայաստանում 2025թ. սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հոկտեմբերի 28-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դա ավելին է 2024թ, ցուցանիշներից 14,9 տոկոսով։ Արդյունքում՝ սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ 8,2 տոկոսը։ Սա ընթացիկ տարվա ցուցանիշներից ավելի է 0,6 տոկոսով։