երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. ընկերությունը հերքել է լուրը

SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. ընկերությունը հերքել է լուրը

SOCAR-ն արձագանքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու մասին լուրերին։
 
Ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովն ասել է, որ նման ենթադրություններն անհեթեթ են՝ հաշվի առնելով SOCAR-ի մասշտաբները։
 
«SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում», - ընդգծել է նա։
 
Հիշեցնենք՝ մամուլում հրապարակում կար, որ SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան. հայ-ռուսական բիտումի գործարանը գնելու բանակցություններ է վարում։

  • Կիսվել: