ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա. Տավուշի մարզպետարան

Սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն այս պահին չկա. Տավուշի մարզպետարան

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։
 
Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար:
 
«Պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: