ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շուրջ 2 մլն դրամ կհատկացվի Լճեն-Տաթև ճանապարհի վերակառուցում իրականացնող կապալառուին որպես կանխավճար

Շուրջ 2 մլն դրամ կհատկացվի Լճեն-Տաթև ճանապարհի վերակառուցում իրականացնող կապալառուին որպես կանխավճար

Կառավարությունը Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ որոշում է ընդունել: Որոշումը պայմանավորված է շինարարության և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ:

Առաջարկվում է 1,979,770,100.0 դրամ հատկացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն իրականացնող կապալառուին կանխավճար տրամադրելու համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Նախատեսվում է նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

  • Կիսվել: