հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում. Վահան Թումասյան (վիդեո)

Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում. Վահան Թումասյան (վիդեո)

Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը։

«Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում:
Առավել ծանր է ամբողջովին անջրդի, ամենաաղքատ ու անտեսված՝ Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում:

«Շիրակ կենտրոնը» մի շարք գյուղատնտեսական ծրագրեր հենց այս վայրերում է իրականացնում:
Ծրագրերից մեկի՝ «Չմշակվող վարելահողերի վերականգնում, հացահատիկի մշակում» շրջանակում նախորդ տարվանից մոտ 30 հեկտարի վրա աննկարագրել ծանր աշխատանք կատարեցինք: Սպասում էինք լավ բերքի, հազար ու մի նպատակ կար, բայց երաշտը ամեն ինչ խափանեց:

Բնականաբար մենք գործի կեսից կանգնողներից չենք: Հիմա կանաչ դաշտերում, չսպասելով բերքահավաքին, սկսել ենք վար անել: Թող համարվի, որ կանաչ պարարտացում ենք անում, միևնույն է կգտնենք միջոցներ նույն դաշտերում աշնանացան ցորեն ցանել...»,- գրել է նա:

 

  • Կիսվել: