Շիրակի մարզպետի աշխատակազմ հունիս ամսին քաղաքացիներից ստացված 161 դիմումներից 112-ը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը
Շիրակի մարզպետի աշխատակազմ հունիս ամսին քաղաքացիներից ստացված 161 դիմումներից 112-ը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (25), առողջապահության և սոցիալական ոլորտին (12), կրթությանը, մշակույթին և սպորտին (11), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը քննարկման փուլում է։ Շիրակի մարզպետի 2024 թվականի հուլիս ամսի 7 որոշումներով 114 քաղաքացի ստացել է դրամական աջակցություն։