ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Շինարարության ու շինմոնտաժային աշխատանքերի ծավաները նվազել են

Շինարարության ու շինմոնտաժային աշխատանքերի ծավաները նվազել են

2020 թվականին Հայաստանում շինարարության ու շինմոնտաժային աշխատանքերի ծավաները նվազել են, համապատասխանաբար, 9․5 և 5․8 տոկոսով։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020-ի ցուցանիշները, ըստ որոնց՝ գործարկված հիմնական միջոցների ծավալը նվազել է 23․1 տոկոսով։

Մասնավորապես, 2020 թվականի հանրապետությունում իրականացվել են 413 մլրդ 830.9 մլն դրամի շինարարություն և 369 մլրդ 702.0 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ։ Այդ թվում՝ 242 մլրդ 248.9 մլն դրամի շինարարություն իրականացվել է Երևան քաղաքում։

Պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալը նախորդ տարի աճել է 6․0 տոկոսով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով շինարարության ծավալները աճել են 28․5 տոկսով։

2020-ին Հայաստանում գործարկված բնակելի շենքերի թիվը 2019-ի համեմատ նվազել է 18․9 տոկոսով՝ կազմելով 234 128։

  • Կիսվել: