կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը

Շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը

Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը:

Տեղեկությունը հաստատել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ նշելով, որ փոքր քարաթափում է տեղի ունեցել, ինչն արձանագրվել է մետրոպոլիտենի պահպանության բաժնի կողմից, և շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են:

Շինարարության հետագա ընթացքը կորոշվի փորձաքննությունից հետո:

  • Կիսվել: