հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Գործարանային»-ի մուտքի հարակից տարածքում բարեկարգման աշխատանքներ են, հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը. Երևանի մետրոպոլիտեն

«Գործարանային»-ի մուտքի հարակից տարածքում բարեկարգման աշխատանքներ են, հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը. Երևանի մետրոպոլիտեն

«Գործարանային» կայարանի մուտքի հարակից տարածքում այս օրերին ընթանում են բարեկարգման աշխատանքներ, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

«Տարածքը շուրջ երեք տասնամյակ չէր վերանորոգվել, և այժմ այն աստիճանաբար ստանում է նոր, խնամված տեսք։ Մաքրվում են տարիների փոշով և անձրևների հետքերով պատված բազալտե ու տուֆե պատերը՝ վերադարձնելով տարածքին իր նախկին գեղեցիկ տեսքը։

Առաջացած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ վստահ լինելով, որ աշխատանքների ավարտից հետո կայարանը կդիմավորի բոլորին ավելի գեղեցիկ ու հարմարավետ տեսքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: