Շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է, բոլորիս շնորհավորում եմ այդ առիթով. Փաշինյանը՝ Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի մասին
Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի հետ կապված ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին: Այդ ծրագիրն իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տամաբանության մեջ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեկնաբանություններին, թե Nvidia-ի չիպերի արտահանման լիցենզիայի որոշումը ԱՄՆ վստահության մասին է վկայում, որ ԱՄՆ-ն ՀՀ-ն այժմ արդեն դիրտարկում է ոչ ՌԴ-ի ազդեցության գոտի, և որ այս հանգամանքը տնտեսական ու քաղաքական նոր իրողության մասին է վկայում:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս առիթ է ունեցել նախագահ Թրամփի հետ խոսել այդ թեմայով, քանի որ ներդրողները ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին:
«Ուրախ եմ և շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ և շատ արագ արձագանքեց, և այդ, ըստ էության, ներդրումային ծրագիրը արդեն կյանքի կկոչվի:
Շնորհավորում եմ Firebird ընկերությանը և առհասարակ տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ, որ դա, իսկապես, շատ ծանրակշիռ նշանակության ներդրումանին ծրագիր է, և մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով»,- ասաց Փաշինյանը:


