չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Շարունակաբար բարձրացրել ենք ակցիզային հարկի դրուքաչափերը՝ նպաստելով առողջ ապրելակերպի զարգացմանը. ՀՀ ֆինանսների նախարար

«Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որը, ի դեպ, ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100%-ով, այլ 80 %-ով»,-ԱԺ-ում 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը և հավելեց.

 «Վերջին տարիներին մենք այնքան ենք մեծացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 2026 թվականին վերադառնալ 2018թ. ծախսերի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կակարողանայինք մարել ընդամնեը 1.5 տարում»։

 Նախարարի խոսքով՝ այդ դեպքում խնայած գումարներով ամբողջ 6 մլրդ դոլարի պարտքը կմարեին։

Հարց տալով, թե ինչու այդպես չեն անում՝ Հովհաննիսյանը բացատրեց. «Որովհետև այս ընթացքում մեր կարիքներն ու ամբիցիաներն էապես փոխվել են, եթե պատկերացնենք, որ վերադառնում ենք 2018 թվականի ծախսերի մակարդակին և պարտքերը փակենք, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58 %-ով»։

 Ըստ նախարարի, եթե որոշեն վերադառնալ 2018 թվականի ծախսերին, ապա պաշտպանության ծախսերը պետք է կրճատեն 428 մլրդ դրամով։

Նախարարը հայտնեց, որ եթե  դրամային պարտքը կառավարության պարտքում կազմում էր 19%, ապա 2024 թվականին հասել է 50.8%-ի։

Նա եզրակացրեց, որ դրա արդյունքում Ֆինանսական վիճակն ավելի կայուն է;

«Շարունակաբար բարձրացրել ենք ակցիզային հարկի դրուքաչափերը, արդյունքում մի կողմից կրճատվել է վնասակար սպառումը, մյուս կողմից՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպի զարգացմանը, և պետական բյուջեն ամեն տարի ստացել է շուրջ 11 մլրդ դրամ հավելյալ գումար»,-ասաց Վահե Հովհաննիսյանը։

  • Կիսվել: