չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ. ՄՊՀ

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ, հայտնում են ՄՊՀ-ից:
 
՛՛Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ առկա չէ:
 
Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է շաքարավազի գների նվազման միտում:
 
Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:
 
Հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ մի շարք ապրանքների, այդ թվում շաքարավազի գների մոնիթորիգի արդյունքների վերաբերյալ՝ http://www.competition.am/index.php?page=press_releases...
 
Հորդորում ենք արհեստական պակասուրդի, ինչպես նաև գների բարձրացման վերաբերյալ փաստերի առկայության դեպքում դիմել Հանձնաժողով և զերծ մնալ չհիմնավորված և հանրությանը ապակողմնորոշող մեկնաբանություններից՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: