չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 8 ապօրինի ցանց․ հատուկ հերթապահությունը շարունակվում է

Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 8 ապօրինի ցանց․ հատուկ հերթապահությունը շարունակվում է

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս մասին գրել է ՇՄ նախարար Ռ․ Պետրոսյանը։

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի հետ համատեղ իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 8 ապօրինի ցանց։

Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:

Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։

  • Կիսվել: