երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 11սմ-ով իջել է

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 11սմ-ով իջել է

Սևանա լճի մակարդակը հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և փետրվարի 4-ին կազմել է 1900.14մ (04.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 3սմ-ով. տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության կենտրոնից։

Արփա-Սևան ջրատարով հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.437մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 4-ը ներառյալ՝ 7.446մլն. մ³:

  • Կիսվել: