չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով

Սևանա լճի մակարդակը  2025 թվականի մայիսի 30-ին ծովի մակերևույթից  գտնվել է 1900 մետր 74 սանտիմետր բարձրության վրա, ինչը 19 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա գրանցված նիշից։

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից  հայտնում են, որ 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 370 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող առանջին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

Ոռոգման նպատակներով Սևանա լճից առայժմ ջրբացթողումներ չեն իրականացվում։

  • Կիսվել: