հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սևան-Հրազդան ոռոգման և էներգետիկ համակարգի տակ գտնվող ջրամբարներում մոտ 35 մլն մ³ ջրի սակավություն կա

Սևան-Հրազդան ոռոգման և էներգետիկ համակարգի տակ գտնվող ջրամբարներում մոտ 35 մլն մ³ ջրի սակավություն կա

Արաքս-Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 մլն մ³ պակաս ջուր կա, իսկ Սևան-Հրազդան ոռոգման և էներգետիկ համակարգի տակ գտնվող ջրամբարներում մոտ 35 մլն մ³ ջրի սակավություն ունենք։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Նրա խոսքով՝ դեռևս մարտ ամսի կենտրոնի կանախատեսումներով՝ բոլոր հիդրոօդերևութաբանական պայմանները բավականին նպասավոր են եղել որպեսզի լիներ միջին ջրառատության տարի, սակայն մայիսի 3-րդ տասնօրյակին Հայաստանում հաստատվել են անոմալ շոգեր և տեղումների սակավություն:

«Ձնհալը տեղի է ունեցել աստիճանական, առանց էական հոսք  առաջացնելու և դրա  ժամանակ առաջացած ջուրը ներծծվել է և մակերևութային հոսքի ձևավորում տեղի չի ունեցել: Դրա արդյունքում հունիս ամսին գետերի մեծ մասում միջին ամսական ելքերն եղել են նորմայի 20-50%-ի չափով» ,-ասաց բանախոսը:

Նա բերեց Ազատ գետի օրինակը, որտեղ եղել է նորմայի 20 %-ը, այսինք 5 անգամ պակաս հոսք, իսկ Հրազդանի ավազանում այն նորմայից 2-2.5 անգամ պակաս է եղել:

Լևոն Ազիզյանը տեղեկացրեց նաև, որ անցած տարվա համեմատ ջրամբարների ջրալցվածությունն բավական ցածր էր և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորն» ՊՈԱԿ-ի կողմից մոնիթորինգի ենթարկվող 5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ մոտ 210 մլն մ³ պակաս ջուր կա, քան անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ, իսկ 2019 թվականի համեմատ մոտ 350 մլն մ³ պակաս ջուր կա։ 

  • Կիսվել: